News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պատգամավորները փնտրում են «Ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի հոդվածը, որն անհետացել է 2018 թվականին, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Այսպիսով, այսօր ԱԺ նիստում Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը նշեց, որ տվյալ հոդվածով իր ղեկավարած կոմիտեին լիազորություններ էին տրվում մշակելու եւ ներկայացնելու օրենսդրական-նորմատիվ ակտեր եւ միջազգային համաձայնագրերի եզրակացություններ: Հոդվածի անհետացումը, նրա խոսքով, տեղի է ունեցել փաստաթղթերի մեծ փաթեթի առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկումների ժամանակ:

«Դա տեղի է ունեցել մեզանից չկախված պատճառներով»,- հայտարարեց Մարտիրոսյանը՝ պատգամավորներին կոչ անելով վերականգնել կոմիտեի իրավունքները: Բացի այդ, նա նշեց գործող օրենքի մի շարք դրույթների բացառման կարեւորությունը: «Այդ փոփոխությունները վերաբերում են ատոմային էներգիայի հարցով միջազգային գործակալության ստանդարտների կիրառման անհրաժեշտությանը»,- ասաց նա:

Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Սերգեյ Բագրատյանը, ինչպես նաեւ «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը եւ մյուսները չկարողացան բացատրել, թե ինչպես է տեղի ունեցել այդ հոդվածի անհետացումը: Նրանք պահանջեցին առանձին հետաքննություն անցկացնել՝ ապագայում նման դեպքերից խուսափելու համար: «Ես հետեւողական կլինեմ այդ հարցում, որպեսզի պարզեմ, թե որտեղ եւ ինչպես է «անհետացել» այդ հոդվածը»,- ասաց Մելքումյանը: Սերգեյ Բագրատյանը, իր հերթին, հանդես եկավ կոշտ քննադատությամբ: «Ինչպե՞ս կարող է միջուկային անվտանգությունը կարգավորող կոմիտեն գրեթե 1,5 տարի հնարավորություն չունենա նորմատիվ եւ այլ ակտեր կիրառել, ինչպես նաեւ միջազգային համաձայնագրեր կնքել»,- ասաց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Ամենաշատ