News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շփվելով Շկլովսկի լրագրային թղթի գործարանի կոլեկտիվի հետ, հայտնել է, թե ինչու չի օգտվում սմարթֆոնից եւ այլ գաջեթներից, փոխանցում է ԲելՏԱ-ն: 

«Գուցե եւ դա վատ է. ես անգամ բջջային հեռախոս չունեմ: Նայում եմ՝ իմ գործընկեր նախագահները նստած խրված են այդ «այֆոնների» եւ այլնի մեջ: Ես դրանով չեմ զբաղվում: Ես գիտեմ ինչ բան է անվտանգությունը: Բանն անգամ դա չէ. ես դրանով զբաղվող ունեմ»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Պետության ղեկավարի խոսքով՝ եթե որեւէ մեկն իրեն անգամ զանգում է բջջային հեռախոսով (իսկ դա չափազանց հազվադեպ է պատահում), ապա համհարզն է այն բերում: «Բայց ես այդ կապով գրեթե չեմ խոսում,- շեշտել է Բելառուսի նախագահը: - Հիմա այդ գաջեթները ձեր գրպանում են, եւ որտեղ էլ որ դուք լինեք, ձեզ տեսնում են նրանք, ում պետք է: Դուք դա՞ եք ուզում: Ոչ»:

Ալեքսանդր Լուկաշենկոն նաեւ նշել է մարդու առողջության վրա ռադիոալիքների բացասական ազդեցության մասին եւ համացանցի բարիքների հետ միասին հիշել է արհեստական ինտելեկտի հնարավոր վտանգավորության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ