News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2020 թ. հունվարի 24-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.5%:

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2019 թ. դեկտեմբերին գրանցվել է 1.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.5%-ի դիմաց, ինչի արդյունքում տարին ամփոփվել է 12-ամսյա գնաճի 0.7% մակարդակով։

Պայմանավորված արտաքին հատվածում տնտեսական անորոշությունների նվազմամբ եւ առանձին հումքային եւ պարենային ապրանքների առաջարկի գործոններով, միջազգային շուկաներում արձանագրվել է գների որոշակի աճ։

Այնուամենայնիվ, համաշխարհային տնտեսության աճի տեմպերը դեռեւս համեմատաբար ցածր են, ինչին համապատասխան թույլ է մնում նաեւ համաշխարհային պահանջարկը: Ընդհանուր առմամբ ԿԲ խորհուրդը արտաքին հատվածից գնաճային միջավայրի վրա էական ազդեցություններ չի ակնկալում:

Խորհուրդն արձանագրում է, որ չորրորդ եռամսյակում եւս գրանցվել է բավականին բարձր տնտեսական ակտիվություն, որի ներքո տնտեսական աճի տարեկան գնահատականները կգերազանցեն նախկին սպասումները։

Ներքին պահանջարկի աճը նույնպես գնահատվում է բարձր՝ հիմնականում մասնավոր սպառման աճի պատճառով, ինչին շարունակում է նպաստել խթանող դրամավարկային քաղաքականությունը։ 2019 թ-ի չորրորդ եռամսյակում հարկաբյուջետային քաղաքականությունը գնահատվում է խթանող եւ ակնկալվում է, որ այն կպահպանվի նաեւ այս տարվա ընթացքում, իսկ չափը մեծապես կախված կլինի իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության ընթացքից։

Հաշվի առնելով արտաքին եւ ՀՀ տնտեսությունների վերոնշյալ փաստացի զարգացումները եւ հարկաբյուջետային քաղաքականության սպասվող խթանող ազդեցությունը, ինչպես նաեւ շարունակելով նախապատվություն տալ գնաճի աստիճանական վերականգնմանը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների խթանման ներկա չափը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

Խորհուրդը նաեւ գտնում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում անհրաժեշտ կլինի դեռեւս պահպանել խթանող դիրքը, որի արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ աստիճանաբար վերադառնալով նպատակային ցուցանիշին միջինժամկետ հատվածում:

Նշենք, որ ներկայումս առկա են գնաճի կանխատեսված հետագծից շեղման երկկողմանի ռիսկեր, որոնց դրսեւորման դեպքում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ 2020 թ. փետրվարի 10-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ