News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Վ. Ղ.-ի վերաբերյալ կայացված դատավճիռը բեկանելու հարցով: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

NEWS.am-ի տեղեկություններով խոսքը ցմահ ազատազրկման դատապարտված Վանիկ Ղարագաշյանի մասին է։

Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. օգոստոսի 5-ի դատավճռով Վ. Ղ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 15-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման համար եւ դատապարտվել ցմահ ազատազրկման:

Դատարանը հիմնավորված է համարել, որ 2003թ. մարտի 27-ին Վ. Ղ.-ն սկզբից մեկ այլ անձի հետ, ապա միայնակ՝ Է. Մ-ին ապօրինի  կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս, ինչի հետեւանքով ստացված բազմաթիվ վնասվածքներից Է.Մ.-ն տեղում մահացել է, իսկ Վ. Ղ.-ն դեպքի վայրից հեռացել է:

Դատավճիռը հետագայում մի քանի անգամ բողաքարկվել է ՀՀ վերաքննիչ, ՀՀ վճռաբեկ դատարաններում, սակայն տարբեր պատճառաբանություններով, այդ թվում նաեւ բողոքարկման դատավարական ժամկետների բացթողնման, թողնվել է անփոփոխ:

Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. հուլիսի 26-ի որոշմամբ, 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչվելու հիմքով, Վ. Ղ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 15-րդ կետերով Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. օգոստոսի 5-ի դատավճիռը համապատասխանեցվել է 2011թ. մայիսի 23-ին «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-143-Ն օրենքով ընդունված եւ 2011թ. մայիսի 25-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին, իսկ դատավճռով նշանակված պատիժը թողնվել է անփոփոխ:

ՀՀ գլխավոր դատախազությունում գործի ուսումնասիրությունից պարզվել է, որ Դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական եւ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, իսկ դատավարական իրավունքի հիմնարար խախտումների արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:

Մասնավորապես՝ կրկնակիության ինստիտուտի ապաքրեականացման կապակցությամբ վերանայելով կայացված դատավճիռը՝ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Վ.Ղ.-ի մեղադրանքից հանել է կրկնակիության ծանրացուցիչ հանգամանքը, այն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը, որից հետո առանց հիմնավոր պատճառաբանության, նրա արարքը համապատասխանեցրել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին:

Մինչդեռ Վ.Ղարագաշյանը ենթակա չի եղել պատժի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, քանի որ վերջինս իրեն վերագրված հանցանքը կատարել է 2003թ. մարտի 27-ին, այսինքն՝ 1961 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործողության ժամանակ: Այդ օրենսգրքով սպանությունը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարելը չի հանդիսացել սպանության ծանրացուցիչ (որակյալ) հանգամանք: Որպես ծանրացուցիչ հանգամանք այն քրեականացվել է 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով:

ՀՀ սահմանադրական դատարանի 2018թ. հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն այնքանով, որքանով ժամկետային սահմանափակում է նախատեսում անձի իրավական վիճակի բարելավմանն ուղղված առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման համար, ճանաչվել է ՀՀ սահմանադրությանը հակասող եւ անվավեր: Դրա արդյունքում անձի վիճակը բարելավող հիմքով բողոք բերելու լիազորությամբ օժտված անձինք այլեւս կաշկանդված չեն բողոք բերելու համար նախատեսված ժամկետային սահմանափակմամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ