News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ հունվարի 24-ի Հայրապետական սրբատառ կոնդակով Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի Հանրապետությունների հայկական եկեղեցական համայնքների՝ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմից առանձնացումով ստեղծվեց Բալթյան երկրների հայոց թեմը: Նորաստեղծ թեմի առաջնորդ նշանակվեց Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Հայրապետական կոնդակում մասնավորապես ասված է.

«ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ

ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ,

ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ,

ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ,

ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ

Գոհութիւն ենք յայտնում Ամենակալն Աստծուն, որ մեր Սուրբ Եկեղեցին իր դարաւոր առաքելութեան արդիւնաւորմամբ այսօր նոր ձեռքբերումներով է զարդարում իր սպասաւորութիւնը հաւատաւոր մեր ժողովրդին ի հայրենիս եւ ի սփիւռս՝ առաջնորդելով իր զաւակներին փրկութեան Տէրունաշնորհ ճանապարհով:

Ուրախութիւն է Հայրապետիս համար, որ աշխարհի տարբեր երկրներում հաստատուած մեր համայնքներում հիմնադրուում են նաեւ նոր ծուխեր, որոնք նպաստում են հոգեւոր-եկեղեցական կեանքի զօրացմանն ու առաջընթացին: Գոհունակութեամբ ենք անդրադառնում, որ Բալթեան երկրների հայկական ծուխերն ու համայնքները տարիներ շարունակ եղել են Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի հոգեւոր խնամքի ու հոգածութեան ներքոյ, եւ շնորհիւ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսեանի ներդրած գովելի ջանքերի՝ բարեզարդուել է տեղի հայութեան հոգեւոր-եկեղեցական կեանքը։ Հայրապետական այսու Կոնդակով գոհունակ սրտով Լատուիայի, Լիտուայի եւ Էստոնիայի Հանրապետութեանց հայկական եկեղեցական համայնքների միաւորումով հաստատում ենք Բալթեան երկրների հայոց թեմը՝ առաջնորդանիստ կենտրոն ունենալով Ռիգա քաղաքը: Բալթեան երկրների հայոց թեմի առաջնորդի պաշտօնում ծառայութեան ենք կոչում Գերաշնորհ Տ․ Վարդան եպիսկոպոս Նաւասարդեանին։ Հայրաբար յորդորում ենք Տիրախնամ թեմի հաւատաւոր Մեր զաւակներին, որ ըստ ամենայնի սիրով աջակից լինեն Թեմակալ Առաջնորդին` ի շինութիւն եւ ի պայծառութիւն նորաստեղծ թեմի: Վստահ ենք, որ միասնական իրագործումներով, նոր յաջողութիւններով,  եկեղեցականաց եւ նրանց լծակից Մեր եկեղեցանուէր հայորդեաց եռանդուն գործունէութեամբ պիտի բարգաւաճի նորահաստատ թեմը, զօրանա հոգեւոր խնամքը Մեր սիրելի զաւակների եւ պայծառանայ նրանց ազգային ու եկեղեցական կեանքը: 

Թեմի հաստատման այս ուրախ առիթով շնորհաւորում եւ Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում թեմի հոգեւոր դասին, եկեղեցական վարչութեանց բարեջան անդամներին եւ բարեպաշտ հ աւատացեալներին:

Աղoթում ենք առ Ամենակալն Աստուած, որ միշտ շէն ու բարօր պահի Բալթեան երկրների Հայոց թեմը եւ յաւէտ պայծառ ու անսասան՝ Հայաստանեայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:

«Շնո՛րհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ սէրն Աստուծոյ ընդ ձեզ ամենեսին»:

Օրհնութեամբ`

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Տուաւ Կոնդակս ի 24-ն Յունուարի

յամի Տեառն 2020 եւ ի թուին հայոց ՌՆԿԹ

ի Մայրավանս Սրբոյ Էջմիածնի

ընդ համարաւ 1001»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շիրակի թեմի առաջնորդ. Անվտանգության ուժերը պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն աղետը կանխելու համար
Նա մատնանշեց աշխարհասփյուռ հայությանը մոբիլիզացնելու անհրաժեշտությունը հզոր երկիր ստեղծելու անվան...
Ոստիկանությունը բռնություն է կիրառում մեր ընտանիքների անդամների նկատմամբ. Աջապահյան
Եթե նրանց հաջողվի իրենց ենթարկել եկեղեցին, նրանք կկարողանան լիովին հասնել իրենց բոլոր նպատակներին...
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Քառասուն սուրբ մանկանց հիշատակության օրը
Դուրս ելնելով սառցակալած ջրից, նա փորձում է փրկություն գտնել լճափին կառուցված տանը, սակայն կնքելով …
Գարեգին Երկրորդն ընդունել է Վաղարշապատ համայնքի ավագանու «Էջմիածին» խմբակցության անդամներին
Մարտի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց…
Դժվարին այս ժամանակներում առավել նվիրում ու խնամք է պահանջվում՝ հանուն մեր երկրի խաղաղ, բարօր գալիքի կերտման. Գարեգին Բ
Կնոջ դերը միշտ արժևորվել է մեր ժողովրդի կյանքում, հատկապես կարևորվել նրա առաքելությունն ընտանիքում զավակների դաստիարակության գործում…
Մեծ պահքը կիսվեց. այսօր Միջինք է. հայ տանտիկիններն ավանդական բաղարջն են թխում ու մեջը մետաղադրամ դնում
Այս տարի Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով Մեծ պահքի...
Ամենաշատ