News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանն իր զինվորական բժիշկներին մոբիլիզացնում է նոր տեսակի կորոնավիրուս 2019-nCoV-ի դեմ պայքարի համար, հայտնում South Chima Morning Post-ը:

Տեղական CCTV հեռուստաալիքը հայտնում է, որ կենտրոնական ռազմական հրամանատարությունը ռազմաբժշկական կազմին հանձնարարել է օգնություն ցույց տալ քաղաքացիական բժիշկներին եւ բուժքույրերին:

Տեղեկատվության համաձայն՝ Ուհանի զինվորական հոսպիտալի 40 բժիշկներ արդեն սկսել են աշխատել քաղաքի թոքաբանական հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Հիշեցնենք, որ վերջին տեղեկություններով՝ Չինաստանում նոր տեսակի կորոնավիուս  2019-nCoV-ի առաջացրած թոքաբորբով վարակման հաստատված դեպքերի թիվը ուրբաթ հասել է մինչեւ 849-ի, մահվան դեպքերի թիվը՝ մինչեւ 26-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ