Երեւանում, այսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 09։30-ի սահմաններում Շիրակի փողոցում բախվել են BMW մակնիշի 90 ՏN 007 համարանիշի եւ DAF մակնիշի 12 ՏP 333 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով տուժածներ չկան։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է բեռնատարի վարորդը։