News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բեռլինի մերձակայքում, որտեղ Tesla ընկերությունը պատրաստվում է կառուցել իր առաջին եվրոպական գործարանը, հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած չպայթած 25 ռումբ:  Ընդհանուր առմամբ ռազմամթերքի քաշը գերազանցում է 85 կիլոգրամը, գրում է Մոտոր-ը:

Գերմանիայի տարածքում հաճախ է հայտնաբերվում 75-ամյա հնության զինամթերք, որը գցել են խորհրդային, ամերիկյան եւ բրիտանական զորքերը: Ինչպես գրում է ABC-ն, վերջին շաբաթվա ընթացքում դա արդեն երկրորդ դեպքն է. վերջերս ստիպված էին մասնակի տարհանել Քյոլնն ու Բեռլինը քաղաքների կենտրոնական մասերում հայտնաբերված ռազմամթերքը վնասազերծելու համար:

Այն մասին, որ Իլոն մասկը պատրաստվում է գործարան կառուցել Գրեմանիայի մայրաքաղաքում, հայտնի էր դարձել 2019 թվականի նոյեմբերի կեսերին: Նախնական ծրագրի համաձայն՝ դրա կառուցումը կավարտվի 2021 թվականին, իսկ թողարկված առաջին մոդելը կլինի Model Y քրոսովերը:

Ապագա գործարանի համար հատկացրել են ընդհանուր առմամբ 300 հեկտար հողատարածք: Այժմ շինարարները կատարում են ծառահատման աշխատանքներ եւ տարածքը նախապատրաստում շինարարության համար: Ընդ որում՝ Մասկը խոստացել է Gigafactiry-ի մերձակայքում տնկել երեք անգամ ավելի շատ ծառեր, քան ստիպված է ոչնչացնել:

Բացի ամերիկյան գործարանից, որն առաջինն էր ընկերության համար, Tesla-ն ունի արտասահմանյան ձեռնարկություններ Շանհայում: Այժմ այդտեղ հավաքում են Model 3-ի ամենաբյուջետային տարբերակը, սակայն արդեն ընթացիկ տարվա ամռան ընթացքում ընկերությունը ցանկանում է նախաձեռնել նաեւ Model Y թողարկելու աշխատանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ