News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Բեթղեհեմ կատարած այցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրացրել է պաղեստինցի գվարդիականի գլխարկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ինչպես երեւում է Պաղեստինի նախագահի անձնական լուսանկարչի՝ Մահամադ Աթիկի հրապարակած կադրերում, անցնելով շարքով կանգնած զինվորականների կողքով՝ Ռուսաստանի առաջնորդը նկատել է գետնին ընկած գլխարկ:

Պետության ղեկավարը կանգ է առել, բարձրացրել գլխարկն ու դրել այն սպայի գլխին: Հեռանալիս Պուտինը ցույց է տվել բութ մատը պաղեստինցի զինվորականին:

«Նախագահ Պուտինի հարգանքը պաղեստինյան գվարդիայի նկատմամբ»,-տեսանյութին կից գրառում է կատարել Աթիկը:

Այցի ընթացքում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ Պուտինը քննարկել է երկկողմանի համագործակցության հարցերն ու իրավիճակը Մերձավոր Արեւելքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ