News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Եթե չես գիտակցում, թե 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ինչ է տեղի ունեցել, գործընթացները չես հասկանա։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին, որը բարձրացնում էր հանրակրթական դպրոցների կառավարման խորհրդներում ՔՊ-ականների ներգրավվածության հարցը։

«Նրանք մարդիկ են, որոնք նախկինում տարբեր ակտիվիստական գործունեություններում ներգրավված են եղել, գիտեն պրոբլեմները։ Հիմա եթե նայում ենք, տնօրենները չեն ընտրվում կուսակցական, այլ ընդհակառակը՝ այն մարդիկ, որոնք ավագանիում ակտիվ են, տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ են, նաև ԱԺ պատգամավորներ են դարձել, ժամանակին ակտիվ ներգրավված են եղել սոցիալական տարբեր շարժումների մեջ, կտեսնեք, որ նրանք իրավիճակ են փոխում, որովհետև հիմա հեղափոխությունից հետո դպրոցների՝ որպես քաղաքական գործընթացների մաս կազմելու գործառույթը դուրս է եկել իշխանության համար, խորհուրդները 2018 թվականին, ըստ էության, փլվեցին, հիմա դրա հավաքելու և դրանց վերաիմաստավորելու կարիք կա։ Այն անունները, որոնք հնչեցին, օրինակ՝ Սոֆյա Հովսեփյանն անընդհատ զբաղվել է ներառական կրթությամբ, հանրակրթության խնդիրներով և ըստ էության գիտի դպրոցը։ Հիմա ո՞րն է  Սոֆյա Հովսեփյանի՝ խորհրդում ներգրավվելու վնասը»,-նշել է նա։

Հարցին՝ արդյոք այդ խորհուրդները, որտեղ կուսակցականներ են ներգրավված, զերծ են մնում կուսակցական ազդեցությունի՞ց, Արայիկ Հարությունյանն արձագանքեց․ «Իհարկե զերծ են մնում, գնացեք և  խորհուրդներում վերջին 1 տարվա գործընթացների հետաքննություն անցկացրեք։ Գևորգ Պապոյանը հասարակական-քաղաքական ակտիվություն ունի և դրանից առաջ Գևորգ Պապոյանը մոտեցել էր ինձ և ասում էր՝ դե ես պատգամավոր եմ, դուրս գամ խորհրդից։ Ես անընդհատ բողոք եմ ստանում, որ նշանակված պաշտոնյաների և պատգամավորների մի ահագին հատված զբաղվածության պատճառով չեն գնում նիստերին, այսինքն՝ ռեստարտերի կարիք ունենք, հանրակրթությունը շատ բարդ համակարգ է, մեկ տարում չի փոխվելու»։

Դիտարկմանը, որ ստացվո՞ւմ է՝ կարող է լինել կուսակցական, բայց պետք է տիրապետի խնդրին, նախարարն ասաց․ «Դասական իմաստով դրա կարիքը չկա, բայց քանի որ Հայաստանում տեղի են ունեցել հասարակական-քաղաքական լրջագույն փոփոխություններ և մենք պետք է ստեղծենք հասարակական-քաղաքական ակտիվ մի զանգված, որոնք կցանկանան ներգրավվել խորհուրդներում․․․ մենք մեծ պակաս ունենք խորհուրդները լրացնելու, դիմել ենք ՀԿ-ներին»։

ԵՊՀ ռեկտորի ընտրությունների հետ կապված հարցին, թե ունեն իրենց թեկնածուն, ԿԳՄՍ նախարարն արձագանքեց․ «Երբ մենք ասում ենք՝ ուզում ենք այդ հիմնարկներին ազատություն տալ, ասում եք մի տվեք, չենք տալիս, ասում եք՝ չէ, տվեք։ Հիմա ի՞նչ եք ուզում, որ մենք ունենանք մեր թեկնածուն, չէ չունենք, ազատ մրացակցությամբ թող ռեկտոր ընտրեն»։

Դիտարկմանը, որ ՀՅԴ-ականները ժամանակ էին տվել վերանայումների համար, նախարարը հարցրեց՝․ «Ո՞ւմ։ Ես էլ իրենց եմ ժամանակ տալիս վերանայել իրենց վերանայումները»։

Տպել
Ամենաշատ