News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սիրիական Իդլիբից շուրջ 400 հազար փախստական շարժվում է դեպի թուրքական սահման տարածաշրջանում զինված հակամարտության էսկալացիայի պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Այժմ 4-միլիոնանոց Իդլիվի շուրջ 400 հազար բնակիչ շարժվում է մեր սահմանների ուղղությամբ: Վրաններով ուղարկելու միջոցով այդ խնդիրը չի լուծվի, այդ իսկ պատճառով մենք հայտարարել ենք մոբիլիզացիա մեր Կարմիր Մահիկի կազմակերպության մասնակցությամբ: Սկզբում կկառուցվի 10-հազարանոց քաղաք փախստականների համար, այդ ուղղությամբ քայլ արդեն արված է, այնուհետեւ այդ պրակտիկան կշարունակվի ահաբեկիչներից ազատված գոտում (Սիրիայի տարածքում) ամբողջ սահմանի երկայնքով: Այդ տներում կլինեն բոլոր հարմարությունները»,-ասել է Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելի Մերկելի հետ Թուրքիայում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա երախտիքի խոսք է հայտնել Սիրիայում Թուրքիայի հումանիտար ջանքերի համար:

«Կարծում եմ, որ ԵՄ-ն օգնություն կցուցաբերի: Իդլիբից դեպի Թուրքիա փախնող մարդիկ պետք է ձմեռեն: Նրանց համար պետք է կառուցել ոչ թե վրաններ, այլ նորմալ տներ, եւ Գերմանիան կարող է դրանում մասնակցություն ունենալ»,-ասել է Մերկելը:

Համաձայն 2017 թվականին Աստանայում (այժմ Նուր Սուլթան) Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ ձեռբերված համաձայնության՝ Սիրիայում ստեղծվել են ապաէսկալացիայի չորս գոտիներ: Դրանցից երեքի տարածքը 2018 թվականին անցել է Դամասկոսի հսկողության տակ: Չորրորդ գոտին, որը տեղակայված է Իդլիբում եւ հարեւան Լատակիա, Խամա ու Հալեպ հարեւան նահանգների որոշ մասերում, դեռեւս հանրապետության կառավարության ենթակայության տակ չէ: Ընդ որում՝ դրա մեծ մասը զավթված է «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման ահաբեկիչների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ