News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հելսինկին ընտրվել է որպես ամբողջ աշխարհում № 1 քաղաք ընտանիքների համար 2020 թվականին, հաղորդում է MIGnews-ը:

Ֆինլանդիայի մայրաքաղաքն արժանացել էր մրցանակի, երբ հետազոտողներն ուսումնասիրել էին 150 քաղաքներ եւ 16 գործոններ:

Հարցվել էին նաեւ քաղաքներում բնակվող ամուսնական զույգեր պարզելու համար, թե ինչ են նրանք մտածում իրենց բնակավայրերի մասին:

Կանադայում Քվեբեքը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը վարկանշային աղյուսակում, Օսլոն՝ երրորդը, իսկ Լոնդոնը՝ համեստորեն գտնվում է 55-րդ տեղում, մինչդեռ Լոս Անջելեսը զբաղեցնում է առաջին հորիզոնականը երեխաների ակտիվությամբ:

Լավագույն տասնյակում հաջորդ տեղերը բաշխվել են հետեւյալ կերպ. Մյունխեն (4-րդ հորիզոնական), Կոպենհագեն (5-րդ հորիզոնական), Ստոկհոլմ (6-րդ հորիզոնական), Ռեյկյավիկ (7-րդ հորիզոնական), Մոնրեալ (9-րդ հորիզոնական) եւ Գյոթեբուրգ (10-րդ հորիզոնական):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ