News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հունվարի 4-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդեցին, որ դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Նորաշեն գյուղի 50-ամյա մի բնակիչ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 

Բուժհաստատություն մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ Նորաշեն գյուղի փողոցներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել, որի ժամանակ 35-ամյա մի տղամարդ դանակահարել էր համագյուղացուն։ Հարուցվեց քրեական գործ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց կոթը կոտրված դանակ։ Դեպքից օրեր անց կասկածվողը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու կալանավորվեց։ Արտաշատի ոստիկանները օպերատիվ միջոցառումները շարունակեցին՝ պարզելով նոր հանգամանքներ։ Միջադեպի ընթացքում դանակահարված տղամարդը երեք համագյուղացիների հետ ծեծի էր ենթարկել դանակահարողին՝ պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք։ Նրանք հունվարի 23-ին բերման ենթարկվեցին ոստիկանության Արտաշատի բաժին, ներկայացվեցին նախաքննական մարմնին ու ձերբակալվեցին։ Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Հրաձգություն Դենվերում. երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ
Զոհերի անուններն ու մահվան պատճառները կհրապարակվեն ավելի ուշ․․․
Ամենաշատ