News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ահազանգման կենտրոնը հունվարի 24-ին, ժամը 15:38-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Իջևան քաղաքի Չարենցի փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Реклама 01:31

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի փողոցի տներից մեկին հարակից կաթսայատանը (մոտ 8 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:50-ին, մարվել՝ 16:20-ին:

ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այրվել են կաթսայատան փայտե երեսպատումը՝ մոտ 30 քմ, 1 պլաստմասսե դուռ, լուսամուտ և գազի կաթսա:

Տպել
Ամենաշատ