News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կարծես հարգելի ԿԳՄՍ նախարար  Արայիկ Հարությունյանին անընդհատ սխալ տվյալներ են զեկուցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ հրապարակելով Վանաձորի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմից դուրս գալու՝ Քրիստ Մարուքյանի դիմումը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 24-ին, Արայիկ Հարությունյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին, թե ինչու են հանրակրթական դպրոցների կառավարման խորհրդում ընդգրկվել մի շարք ՔՊ-ականներ, դիմել էր ԼՀԿ-ին՝ առաջարկելով Վանաձորի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմից հանել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբորը՝ Քրիստ Մարուքյանին։

Սակայն Քրիստ Մարուքյանի դիմումից երևում է, որ նա Վանաձորի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմից դուրս է եկել դեռ ամիսներ առաջ։

Տպել
Ամենաշատ