News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի 34 զինծառայող ստացել է կոնտուզիա հրթիռային հարվածի հետեւանքով, որը հասցրել էր Իրանը Իրաքում երկու ռազմաբազաների ուղղությամբ հունվարի 8-ի լույս գիշերը: Այդ մասին ուրբաթ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի պատշոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հաֆմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ընդհանուր առմամբ 34 զինծառայողների մոտ ախտորոշվել է կոնտուզիա: Ութ զինծառայող, որոնք ավելի վաղ տեղափոխվել էին Գերմանիա, վերադարձել են ԱՄՆ, որտեղ շարունակում են ստանալ բուժօգնություն,-ասել է նա:-Ինը զինծառայող, որոնք տեղափոխվել էին Գերմանիա, դեռեւս գտվում են այնտեղ բուժման նպատակով: Քուվեյթ ուղարկված մեկ զինծառայող վերադարձել է Իրաք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ