News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հունվարի 23-ին, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախուզության ծառայողները, համագործակցելով Ազգային անվտագության ծառայության Մեղրիի բաժնի և Ռուսաստանի սահմանապահ զինծառայողների հետ, իրականացնելով համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Մեղրիում տեղակայված ուղեկալի պահպանության հատվածում Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատման փորձ կատարելու կասկածանքով հայտնաբերել եւ ձերբակալել են Գյումրի քաղաքի բնակիչ, 46-ամյա Ռուբեն Սարգսյանին: Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը՝ «Ուդի»- մականվամբ հայտնի Ռ. Սարգսյանը ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր:

Մարտի 5-ին, Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ Սարգիս Ֆարմանյանի և Նարե Ներսիսյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացնելու մասին: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային բաժանմունքերի ծառայողները ապօրինի թմրամիջոցներ պահելու, օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել նշված անձանց: Ոստիկանները հայտնաբերել էին նաև տարբեր տեսակի և քաշի թմրամիջոցներ: Էրեբունու ոստիկաններն ու քննիչները մի քանի օր շարունակ կատարել են հսկայածավալ օպերատիվ, քննչական և հետախուզական համատեղ գործողություններ, ինչի արդյունքում բացահայտվել էր պատվիրված սպանության դեպք:

2018 թ.-ի մարտի 8-ին Շիրակի մարզի Ազատան գյուղից դեպի Արևիկ գյուղ տանող ճանապարհին հայտնաբերվել էր Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ Է.Գյուլազյանի դին: Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել էր, որ մահը վրա է հասել արտածին նյութով սուր թունավորումից: Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ «Ուդի» մականվամբ՝ Ռուբեն Սարգսյանը 2018 թ.-ի մարտին Նուբարաշեն բանտի թիվ 36 խցում՝ այսօր կալանավորված «Շաք» մականվամբ Ս. Ֆարմանյանի հետ պայմանավորվել է  իր գործով տուժողից վրեժխնդիր լինելու շարժառիթով մեծ չափաբաժնով թմրանյութ ներարկելու ու թմրանյութային գերդոզավորում ձևացնելու եղանակով նրան վերացնելու մասին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ ամենը իրագործել էին Ն. Ներսիսյանն ու Ս. Ֆարմանյանը: Սպանությունը պատվիրելու համար նախատեսված գումարի շուրջ համաձայնության գալուց հետո Ս. Ֆարմանյանը կապ է հաստատել Ն. Ներսիսյանի հետ և ստացել սպանությունը նման եղանակով գումարի դիմաց կատարելու վերաբերյալ վերջինիս համաձայնությունը: Ն. Ներսիսյանը գնացել էր Գյումրի, Է. Գյուլազյանի հետ դեռևս չպարզված հանգամանքերում հանդիպել հյուրանոցում, որտեղ էլ Է. Գյուլազյանին ներարկել էր մեծ չափաբաժնով թմրամիջոց, իսկ հետո արդեն Է. Գյուլազյանը անօգնական անգիտակից վիճակում հայտնվել էր Շիրակի մարզի Ազատան գյուղից Արևիկ գյուղ տանող ճանապարհի 121-րդ կմ հատվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ