News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը մեծացել է, ուրբաթ հայտարարել է երկրի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ավելի վաղ Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների գործակալության ղեկավար Մեհմեթ Գյուլյուօղլուն հայտարարել էր, որ 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Էլյազիգ նահանգի Սիվրիջե քաղաքի մերձակայքում ժամը 20.55-ին:

«Երկրաշարժի հետեւանքով զոհվել է մեր երկրի չորս քաղաքացի՝ երկու քաղաքացի Մալաթիա նահանգից, եւս երկուսը՝ Էլյազիգ նահանգից»,-ասել է Սոյլուն NTV հեռուստաալիքի եթերում:

Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների գործակալությունը տեղեկացրել է, որ աղետի գոտի են ուղարկվել վրաններ եւ տաք վերմակներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ