News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր ժամը 17-ին մոտ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հատուկ քննչական ծառայություն, ինչի մասին հաղորդագրություն չի տրվել, քանի որ ՀՔԾ-ն նախաքննական մարմին է, եւ այնտեղ կարելի է այցելել միայն բացատրություն կամ ցուցմունք տալու։ Այս մասին գրում է hraparak.am-ը:

Ըստ աղբյուրի՝  այցելության նպատակը եղել է ՀՔԾ քննիչներին «դուխ» տալը, քանի որ նրան զեկուցել են, որ ՀՔԾ-ում բունտ է հասունանում՝ քննիչները դեմ են ՍԴ նախագահի եւ անդամների դեմ անօրինական գործողություններ կատարելուն։ Վարչապետը հավաքել է ՀՔԾ ղեկավար կազմին եւ հորդորել կատարել իր հրահանգներն ու ավարտին հասցնել Հրայր Թովմասյանի գործը, չվախենալ անօրինականություններից՝ «ինքը տեր է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ