News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  

 

Տպել