News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայիմ կառավարությանն առընթեր երկրաշարժերի հետազոտության կոմիտեի մասնագետները հանգել են այն եզրակացության, որ Խաղաղ օվկիանոսում Նանկայ բեկման երկայնքով հզոր երկրաշարժը, որը կարող է տեղի ունենալ առաջիկա 30 տարում, կհանգեցնի 3-մետրանոց ցունամիի հարվածի երկրի ընդարձակ տարածքներում, հայտնում է Asahi Shimbun-ը:

Նշվում է, որ 26 տոկոս հավանականությամբ 3 մ բարձրությամբ ցունամին կհարվածի Ճապոնիայի ավելի քան 1000 կմ առափնյա գծով: Ճապոնացի մասնագետները միաժամանակ ընդունում են, որ 5-ից մինչեւ 25 տոկոս հավանականությամբ ցունամիի բարձրությունը կարող է հասնել 5 մետրի, մինչդեռ 6 տոկոս հավանականությամբ կործանարար ալիքի բարձրությունը կարող է անցնել 10 մետր նիշը: Ճապոնական կառավարական կոմիտեի գնահատականներով՝ դա կախված կլինի երկրաշարժի հզորությունից:

Ըստ Ճապոնիայի կառավարության գնահատականների՝ երկրաշարժը կարող է հանգեցնել ավելի քան 320 հազար մարդկանց զոհվելուն եւ կհասցնի 2,3 տրլն դոլարի վնաս: Տարերային աղետը կառնչվի Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 40-ին, որտեղ երկրաշարժի, ցունամիի հարվածի եւ դրանց հաջորդող հրդեհների հետեւանքով կավերվի 2,4 մլն տուն:

Հավանականությունը, որ նման սեյսմիկ ակտիվությունը տեղի կունենա առաջիկա 30 տարում, կազմում է մոտ 70 տոկոս: Ըստ վիճակագրության՝ 8 մագնիտուդից ավելի հզորությամբ երկրաշարժերը այս շրջանում տեղի են ունենում 100-200 տարին մեկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ