News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուրբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, որով 25 տոկոսով ավելացնում է պողպատե իրերի, ինչպես նաեւ 10 տոկոսով ալյումինե իրերի մաքսատուրքերը: Փաստաթղթի տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այդ մաքսատուրքերն ավելացել են արդեն գոյություն ունեցող տուրքերին եւ այլ վճարներին, որոնք կիրառվում են ներկրված ալյումինից եւ պողպատից ապրանքների դեպքում»,-ասվում է հրամանում:

Ընդ որում՝ պողպատե արտադրանքի նկատմամբ բացառություն է արվել Ավստրալիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Կանադայից, Մեքսիկայից եւ Կորեայի Հանրապետությունից արտադրանքի համար, իսկ ալյումինի նկատմամբ՝ միայն Ավստրալիայի, Արգենտինայի, Կանադայի եւ Մեքսիկայի համար:

Թրամփի խոսքով՝ մաքսերի սահմանումը համապատասխանում է ազգային անվտանգություն ապահովելու ԱՄՆ-ի շահերին: Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի փետրվարի 8-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ