News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 24
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը բարձրացել է ամերիկացի քաղաքացիների կողմից նրա տնտեսական քաղաքականությանը հավանություն տալու շնորհիվ, վկայում են ABC News հեռուստաալիքի եւ Washington Post պարբերականի անցկացրած հարցման տվյալները:

Ըստ հարցման տվյալների՝ հավանության վարկանիշը կազմել է 44 տոկոս, այսպիսով աճելով 6 տոկոսային կետով՝ 2019-ի հոկտեմբերին ABC-ի եւ Washington Post-ի վերջին հարցման տվյալների համեմատությամբ: Միաժամանակ առավելագույն թվով հարցվածներ՝ 56 տոկոսը հավանություն է տալիս Թրամփի տնտեսական քաղաքականությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հետազոտության տվյալներով՝ ԱՄՆ քաղաքացիների կարծիքը նախագահի իմփիչմենթի վերաբերյալ կիսվել է: 47 տոկոսը կարծում է, որ Սենատը պետք է քվեարկի Թրամփին իշխանությունից հեռացնելու օգտին, իսկ 49 տոկոսը նրանց հետ համաձայն չէ:

Հարցումն անցկացվել է ԱՄՆ ամբողջ տարածքում հունվարի 20-23-ը: Դրան մասնակցել է 18 տարեկանից մեծ 1004 մարդ: Վիճակագրական սխալը կազմում է մոտ 3,5 տոկոսային կետ:

Հունվարին ավելի վաղ ԱՄՆ-ն եւ Չինաստանը ստորագրել էին առեւտրային համաձայնագրի շրջանակում փաստաթղթերի առաջին փաթեթը: Պեկինը համաձայնվել էր առաջիկա 2 տարում մեծացնել 200 մլրդ դոլարի ամերիկյան մի շարք ապրանքների եւ ծառայությունների գնումը: ԱՄՆ-ն հույս ունի Չինաստանի հետ առեւտրի դիսբալանսը, որը հաշվվում էր հարյուրավոր միլիարդ դոլարով, «ազնիվ» նիշի բերել: Դրանից բացի, Չինաստանը խոստացել է մեծացնել հեղինակային իրավունքի ոլորտում պաշտպանությունը, ընդլայնել հասանելիությունը իր շուկային:

Դեկտեմբերին Ներկայացուցիչների պալատը Թրամփին իմփիչմենթ էր հայտարարել 2 կետով՝ լիազորությունների գերազանցում եւ սենատի աշխատանքին խոչընդոտում: Իմփիչմենթը ներկայացվել է միայն դեմոկրատների ձայներով, մինչդեռ հանրապետականները, որոնք Սենատում մեծամասնություն են կազմում, մտադիր են նախագահին արդարացնել: Դեմոկրատները Թրամփին մեղադրում են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց քաղաքական ծառայություն է պահանջել՝ արդեն իսկ Կոնգրեսի հատկացրած ռազմական օգնության դիմաց: Թրամփը մեղադրանքները հերքում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել