News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իտալիայի կենտրոնական մասում պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են երկաթի դարի գերեզման։ Այնտեղ գտնվել են տարբեր իրեր, այդ թվում՝ զենք, զարդեր, ձիակառք։ Գերեզմանը Նեւոլ գետի հարթավայրում է, այստեղ տեղի իշխանությունները սպորտային համալիր կառուցելու համար հող են հատկացրել։ Հնագետների խմբի ղեկավարը Բոլոնիայի համալսարանի գիտնական Ֆեդերիկա Բոսկին է, հայտնում է Planet- today-ը։  

Գերեզմանն ինքնին ոչ մեծ չափեր ունի՝ 3.2х2.8 մետր։ Դրա շուրջը փոս է, որի լայնությունը 30 մետր է։ Ավելին, գիտնականներին հաջողվել է պարզել, որ գերեզմանի վրա մի ժամանակ հողաթումբ է եղել։

Պարզել, թե ով է այնտեղ թաղված հնարավոր չէ, քանի որ մարդու ոսկորներ չեն գտնվել։ Գերեզմանի այդ խորհրդավոր տիրոջ բարձրաստիճան լինելու մասին վկայում են նրա օգտագործած իրերի ինչպես մեծ քանակը, այնպես էլ շքեղությունը։

Ենթադրություններ այն մասին, թե ուր է անհետացել աճյունն, առայժմ չկան, սակայն գողության վարկածը հերքվում է այն պատճառով, որ գանձերը տեղում են մնացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ