News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

««Hraparak.am» լրատվական կայքում 24.01.2020թ.֊ին հրապարակված «Նիկոլ Փաշինյանը գաղտնի ՀՔԾ է այցելել» վերտառությամբ հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ դրանում նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու։ Նախաքննության շահերից ելնելով՝ քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ դեռեւս չենք հայտնում, իսկ լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ սուտ, անհեթեթ եւ մանիպուլյացիոն բնույթի հրապարակումներով հանրությանը միտումնավոր ապակողմնորոշելու փորձերից»։

Վարչապետը ՀՔԾ ղեկավար կազմին հորդորել է ավարտին հասցնել Հրայր Թովմասյանի գործը. hraparak.am

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել