News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ռոանոկ քաղաքի բնակիչը 2005թ․ կորցրել էր իր մատանին, որը 14 տարի անց վերադարձվել է նրան, հայտնում է Lenta-ն։

Թարներ Քինգը 2005թ․ խաղում էր կաթոլիկ դպրոցի բասկետբոլի թիմում։ Թիմի ավտոբուսը փչացել է Շառլոտսվիլ քաղաքի մոտակայքում։ Նա եւ նրա համադասարանցիները տեղի հյուրանոցում սպասել են, որպեսզի անսարքությունը վերացնեն։ Քինգը օգտվել է զուգարանից եւ հանել է մատանին, որ ձեռքերը լվանա։ Ավելի ուշ նա հայտնաբերել է, որ զարդը լվացարանի վրա է թողել։ Նա նույնիսկ ամիսներ ու տարիներ անց զանգել է հյուրանոց, սակայն այնտեղից պատասխանել են, որ մատանին ոչ ոք չի գտել։

2019թ․ հոկտեմբերին Նելիսֆորդ քաղաքի մի բնակչուհի մատանին տեղի խանութում է գտել։ Նա զարդի վրա տեսել է դպրոցի անվանումով եւ թողարկման ամսաթվով փորագրություն եւ որոշել է վերադարձնել այն։

Դպրոցի աշխատակիցները մատանին հանձնել են Քինգի կնոջը, իսկ նա Սուրբ Ծննդին այն նվիրել է ամուսնուն։ Մատանին գտած կինը նամակով Քինգերին խնդրել է, որ, որպես փոխհատուցում, տեղի հոսփիսին նվիրատվություն անեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ