News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ելույթ ունեցիր և հայտարարի, որ հայտարարությունները, թե Հայաստանն իրավապահ երկիր է, սուտ են: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսպես են դիմավորել մի քանի բողոքող քաղաքացիներ Սյունիքի մարզկենտրոն Կապանում:

«Ելույթ ունեցիր, որ սուտ էիր ասում, թե Հայաստանը իրավական երկիր է: Իրավապահ դաշտը հիմա էլ քո ղեկավարության օրոք գործում է կոռուպցիոն գործողություններով, արդարացնում հանցախմբեր, որոնք Հայաստանի քաղաքացիների սպանություններով են զբաղվում, իսկ Դուք արհամարհում եք քաղաքացիներին,  քաղաքացիներին արհամարհող վարչապետը տեղ չունի այս երկրում: Քաղաքացիներին արհամարհող վարչապետը չարիք է Հայաստանի քաղաքացիների համար, պետության համար: Նման վարչապետը պետք է ազատի ժողովրդին ծառայող աշխատասենյակը: Ժողովրդին ծառայելու համար ժողովրդի կողքին կանգնած վարչապետ է պետք»,-հայտարարել է Կապանի բնակիչը:

Նա բարձրախոսով ասել է, որ վարչապետը կոռուպցիոն գործարքներ է կատարում այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի օրոք էր. «Հիմա ապացուցեք, որ այս վարչապետը Սերժ Սարգսյանի կողմից դրված դրածոն է: Սիրելի ժողովուրդ, ականատես եղաք, որ վարչապետը Կապան չի եկել ժողովրդի հետ հանդիպելու համար, նա եկել է գաղտնի գործողություններ կատարելու համար, նա այլեւս արհամարհում է ժողովրդին, ում անունից իշխանության է եկել»:

Նշենք, որ բողոքող քաղաքացիներից կան բերման ենթարկվածներ:

Նշենք, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, վարչապետը 100 փաստ ներկայացրեց ՀՀ Կառավարության կատարած աշխատանքների մասին։

Տպել
Ամենաշատ