News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ սեփական հայտարարությունները, որ արել էր ընդդիմության եղած ժամանակ:

Հունվարի 25-ին Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ հարց տրվեց այն մասին, թե արդյոք ինքն այժմ համաձայն է 2016 թվականին արած այն հայտարարության հետ, որ ապրիլյան իրադարձությունները տեղի են ունեցել Ռուսաստանի գիտությամբ: Ի պատասխան Փաշինյանը հայտնեց, որ այդ ժամանակվա հայտարարությունները հիմա էլ անխաթար իր ֆեյսբուքյան էջում են: Նրա խոսքով՝ ինքը ռոսաստանցի գործընկերներ հետ քննարկյել է հայ հանրությանը հուզող հարցերը: «Եվ ես անչափ ուրախ եմ, որ բարեկամական, եղբայրական, գործընկերային, դաշնակցային մթնոլորտում մանրամասն քննարկել են, իրավիճակը վերլուծել եւ փոխադարձաբար պատասխաններ ստացել մեզ անհրաժեշտ հարցերին»,- հայտնեց վարչապետը:

Հստակեցնող հարցին՝ արդյոք հիմա՞ էլ է այդպես մտածում, Փաշինյանը նշեց. «Ես ձեր հարցին պատասխանեցի»:

Ի պատասխան այն հարցին, փաստեր ունեցե՞լ է, երբ այդպիսի հայտարարություն է արել, Փաշինյանը դրական ենթադրող պատասխան տվեց եւ կրկին հիշեցրեց ռուսաստանցի գործընկերների հետ ձայնագրության եւ քննարկումների մասին: «Ընդհանրապես միջազգային հարաբերություններում առաջնորդվում եմ առավելագույն հստակ գործընկերային հարաբերությունների միջազգային սկզբունքով եւ շնորհակալ եմ եվրոպացի գործընկերներին ու ԵՏՄ գործընկերներին, որ նրանց համար այդ մոտեցումն ընդունելի է»,- նշեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ