News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայրենական մեծ պատերազմի ծանր իրադարձությունները խոր հետք են թողել ԽՍՀՄ տարածքում բնակվող յուրաքանչյուր ընտանիքի կյանքում: Հայրենիքի պաշտպանության համար ոտքի է կանգնել բոլոր 15 հանրապետությունների բազմազգ բնակչությունը, նրանց թվում, իհարկե, Հայաստանը, որը ահռելի ավանդ է ունեցել ընդհանուր Հաղթանակի մեջ: Այս մասին հունվարի 25-ին ՌԴ ԶՈՒ Գլխավոր տաճարի տարածքում տեղադրելու համար Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշահամալիրից հողահատկացման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ճակատ են գնացել ավելի քան 600 հազար հայեր, որոնցից կեսը տուն չի վերադարձել: Այստեղ «Թոխմախի» կենտրոնական քաղաքային գերեզմանոցում թաղված են 520 հերոսներ, որոնք զոհվել են Հաղթանակի եւ խաղաղության համար: Խորհրդային զինվորի հիշատակը սրբազան է: Այն կարեւոր է ոչ միայն արդարության տեսակետից, այլեւ անցյալի ողբերգական սխալների կրկնումը կանխելու տեսակետից»,- հավելեց դեսպանը:

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի նախաշեմին Պաշտպանության նախարարության «Հիշողության ճանապարհ» նախագծի շրջանակում Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ Գլխավոր տաճարի տարածքում (Մոսկվայի մարզ, Կուբինկա) նախատեսվում է հուշահամալիր ստեղծել, որում կտեղադրվեն Մեծ հայրենականի բոլոր մասնակիցների տվյալները: Այս նախաձեռնության շրջանակում նախատեսվում է նաեւ մարմարի վրա հավերժացնել խորհրդային մարտիկների նշանակալի գերեզմանատեղիների մասին հիշատակը, որոնք զոհվել եւ մահացել են հանուն խաղաղ ապագայի: Սրա հետ կապված Երեւանում հունվարի 25-ին տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշահամալիրից հողահատկացման հանդիսավոր արարողությունը այն ՌԴ ԶՈՒ Գլխավոր տաճարի տարածքում տեղադրելու համար: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ