News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրել է իր «վարչապետական կոստյումի» եւ Սերժ Սարգսյանի «վարչապետական կոստյումի» միջեւ տարբերությունը: Խոսքն այն մասին է, որ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները ԶԼՄ-ները կնքել էին «սուպերվարչապետական կոստյումով» վարչապետին տրամադրված լիազորությունների լայն շրջանակի պատճառով:

«Ներկայումս ես բնակվում եմ մի տան մեջ, որտեղ ժամանակին ապրել է Սերժ Սարգսյանը: Այո, վերանորոգել եմ, սեւը դարձրել եմ սպիտակ, եւ նույնը կատարվել է նաեւ պետական կառավարման համակարգում: Մի անգամ ես ասել եմ, որ ժողովրդավարության պայմաններում սուպերվարչապետությունը չի կարող գոյություն ունենալ: Այն պայմաններում, երբ ժողովուրդն է որոշում, դա չի կարող լինել: Իմ «կոստյումը» տարբերվում է Սերժ Սարգսյանի «կոստյումից» նրանով, որ իմ «գրպաններում» չկան միլիարդներ, որոնք կարող են ծախսվել կեղծելու, պաշտոններ գնելու, մարդկանց վախեցնելու համար, դրանց մեջ չկան 20-25 ԶԼՄ-ներ: Այդ ԶԼՄ-ներն ինչպես եղել, այդպես էլ մնում են նախկին կոռումպացված ռեժիմի «գրպաններում»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ