News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գետամեջ գյուղում գտնվող Եղունարք գետում և մի քանի ավազաններում 4 հազարից ավելի «Իշխան» տեսակի ձկների անկման պատճառը եղել են գետում լցված կասկածելի նյութերը:

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ: երեկ՝ հունվարի 24-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Էդգար Կյուրեղյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 186 հոդվածի 2-րդ մասի (ուրիշի գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել) հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունվարի 16-ին Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող Եղունարք գետի հարևանությամբ գտնվող ձկների համար նախատեսված մի քանի ավազաններում և Եղունակ գետում կասկածելի հանգամանքներում 4 հազարից ավելի «Իշխան» տեսակի ձկների անկման փաստով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնում ստացվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի եզրակացությունը, որին դիմել էր հետաքննիչը՝ պարզելու համար՝ արդյո՞ք գետում արտաքին միջամտություն եղել է։ Տեսչական մարմինը պատասխանել է, որ՝ այո, եղել է, և ներկայացրել իր տված եզրակացությունը, որում գրված է. «Համաձայն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լաբորատոր հետազոտությունների բաժնի կողմից տրված ջրի նմուշառման ակտերի նմուշառումներում հայտնաբերվել են ամոնիակի և նիտրիտի մեծ քանակություն, որոնց սահմանային թույլատրելի խտությունը գերազանցել է կախույթները և մակերևույթային ակտիվ նյութերը, ինչը հնարավոր է պատճառ հանդիսանա ձկների անկմանը»։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը հետաքննչական բաժանմունքից փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 16-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Գետամեջ գյուղում գտնվող Եղունարք գետի հարևանությամբ գտնվող ձկների համար նախատեսված մի քանի ավազաններում կասկածելի հանգամանքներում 4 հազարից ավելի «Իշխան» տեսակի ձկներ սատկել էին։

Տպել
Ամենաշատ