News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մեզնից յուրաքանչյուրի համար Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը հիշողության մեջ կմնա որպես հպարտության ժամանակաշրջան միլիոնավոր հերոսների համար, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն ընդհանուր հաղթանակի: Այս մասին հունվարի 25-ին ՌԴ ԶՈՒ Գլխավոր տաճարի տարածքում տեղադրելու համար Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշահամալիրից հողահատկացման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ջանքերը հավերժացնելու Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը: Այն տարիների սխրագոծությունների հիշատակը պահպանելով՝ մենք պետական մակարդակով կանխում ենք նացիզմը, ֆաշիզմը, շովինիզմը, ռասիսզմը, ծայրահեղականությունն ու այլատյացությունը: Վստահ եմ, որ այսօրվա միջոցառումը հերթական օղակ կծառայի հետագայում Հայերենական մեծ պատերազմի մասին պատմական հիշողությունը պահպանելու համաշխարհային հանրության ջանքերի հետագա կենտրոնացման համար, կբազմապատկի երիտասարդների հոգեւոր կրթությունը եւ կապահովի սերունդների անքակտելի կապը»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ Երեւանում հունվարի 25-ին տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշահամալիրից հողահատկացման հանդիսավոր արարողությունը այն ՌԴ ԶՈՒ Գլխավոր տաճարի տարածքում տեղադրելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ