News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Եթե այդպիսի երևույթ կա, ապա դա ինձ մտահոգում է, չի կարող չմտահոգել։ Այդ մասին այսօր՝ հունվարի 25–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն չի մտահոգում այն հանգամանքը, որ Հայաստանում կա բարձրաստիճան պաշտոնյա, ով ստանում է բարձր աշխատավարձ, բայց աշխատանքի չի ներկայանում, և խոսքը տվյալ պարագայում Վահե Գրիգորյանի մասին է։

«Չգիտեմ, ես առաջին անգամ եմ լսում, ճիշտն ասած այդպիսի դեպքի մասին, և ավելի մանրամասն կհետաքրքրվեմ»,– ասաց նա։ 

Հարցին, թե ինչպես եղավ, որ Արթուր Դավթյանն ու Գլխավոր դատախազությունը, ինչպես ինքը հայտարարել էր հուլիսին, դարձան նոր Հայաստանի դատավոր և դատախազություն, վարչապետն ասաց. «ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, չասեմ բացմաթիվ, բայց կան այդպիսի քաղաքացիներ, ովքեր 2017թ. ընտրություններում ընտրակաշառք են վերցրել և քվեարկել ընտրակաշառքով, եւ 2018թ. դարձան նոր Հայաստանի քաղաքացիներ։ Այդպես էլ կարող են լինել բազմաթիվ մարդիկ պետական կառավարման համակարգում։ Կարող են լինել, ես չեմ ասում, որ չեն կարող... Ինչի չեք հարցնում, որ պետական կառավարման համակարը դիմադրում է, ինչ ի նկատի ունեիր, ում ի նկատի ունեիր։ Դա ինչ էր նշանակում։ Բազմաթիվ քաղաքացիներ կային, որոնք, երբ որ ես ասում էի, որ Հայաստանում առանց բռնության հնարավոր են քաղաքական փոփոխություններ, մեզ համարում էին իշխանության պռոեկտ, ոչ առանց իշխանական լրատվամիջոցների օգնության։ Այդ մարդիկ ինչպես դարձան հարյուր հազարավորներով ինչպես դարձան  նոր Հայաստանի քաղաքացիներ։ Այդ հնարավորությունը սահմանափակված չէ, որեւէ գերատեսչության կամ որևէ բնակչի համար»։

Նշենք, որ Վահե Գրիգորյանը, զբաղեցնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը, հրաժարվում է իրականացնել իր գործառույթային պարտականությունները, որոնք կապված են ՀՀ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի խախտման հետ, սակայն չաշխատելու պայմաններում ստանում է բարձր աշխատավարձ և օգտվում ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի համար նախատեսված այլ առավելություններից։

Տպել
Ամենաշատ