News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 24
USD
478.42
EUR
517.55
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Մարդը, ում գործողությունները հանգեցրել են նրան, որ հունվարի 8-ին Իրանի ԶՈՒ-ն սխալմամբ խոցել է ուկրաինական օդանավը, բանտում է: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

«Մարդը, որը Իրանում սխալմամբ խոցել էր ուկրաինական օդանավը, հիմա բանտում է»,- նրա խոսքն է մեջբերել ISNA գործակալությունը:

Ընդ որում՝ նախարարն այս պատահարը համեմատել է իրանական ուղեւորատար օդանավի աղետի հետ, որը 1988 թվականին սխալմամբ խոցել էր ԱՄՆ ԶՈՒ-ն: «Վաշինգտոնը մինչեւ հիմա այդ դեպքի համար պաշտոնապես ներողություն չի խնդրել: Եվ անգամ այդ հարձակմանը մասնակցած սպան մեդալ է ստացել»,- ասել է Զարիֆը:

Թեհրան-Կիեւ չվերթ կատարող ուկրաինական Boeing 737-ն աղետի էր ենթարկվել հունվարի 8-ին Թեհրանի օդանավակայանից օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց: Զոհվել էին օդանավում եղած բոլորը՝ 176 մարդ: Ավելի ուշ իրանցի զինվորականները հայտարարել էին, որ օդանավը սխալմամբ խոցել են երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը:

1988 թվականի հուլիսի 3-ին իրանական Airbus A300-ը խոցվել էր ամերիկյան հածանավից արձակված հրթիռով, որն այն շփոթել էր ռազմական օդանավի հետ: Աղետի հետեւանքով զոհվել էր 290 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ