News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 23
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հունվարի 25-ին Երեւանում կայացել է Ղարաբաղյան պատերազմի մասնակցի՝ Ամարասի Արթուր անունով հայտնի Արթուր Ալեքսանյանի «Կյանքի իրավունք. Ղարաբաղ» գրքի շնորհանդեսը:

Գրքի շնորհանդեսին մասնակցել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, Ալեքսանյանի մարտական ընկերները: Նշենք, որ Արթուր Ալեքսանյանը ղեկավարել է «Մահապարտներ» կամավորական գումարտակը, մի քանի անգամ ծանր վիրավորվել է, արժանացել է Հայաստանի եւ Ղարաբաղի բարձր ռազմական պարգեւների: Գրքում ներկայացված են Ալեքսանյանի հուշերը, պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մանրամասները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել