News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայաստանի կառավարության եւ ՀՅԴ-ի միջեւ հակադրություն չկա, եթե կա հակադրություն, ապա Դաշնակցության մի հատվածի եւ ԿԳՄՍ նախարարության միջեւ է, որոնք նախկին իշխանությունների, եւ նախկին կոռումպացված համակարգի հետ ունեցել են որոշակի առնչություններ։ Այդ մասին այսօր՝ հունվարի 25-ին, Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում հրավիրած իր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբեմն տպավորություն է ստացվում, թե կա հակադրությունՀայաստանի կառավարության եւ Դաշնակցության միջեւ։ Ամբողջ Դաշնակցությանը նույն չափով չափել չի կարելի, որովհետեւ ՀՀ կառավարությունը եւ ՀՅԴ-ն համազգային հարցերի շուրջ համագործակցելու շատ մեծ պոտենցիալ եւ պատրաստակամություն ունեն՝ իմ տպավորությամբ. համենայն դեպս, մենք այդ պատրաստակամությունն ունենք։ Ես համոզված եմ, որ Դաշնակության հետ որպես համահայկական կառույցի, մենք կկարողանանք կառուցողական երկխոսություն սկսել։ Իսկ հայաստանյան մասով իմ կարծիքը մնում է նույնը, որ Հայաստանի ներսում այդ արձանագրումը տեղի չունենա, ապա Հայաստանում ՀՅԴ-ի քաղաքական ապագան ուղղակի շատ մշուշոտ կդառնա»,- ասաց վարչապետը։

Փաշինյանն ասաց, որ ավանդական կուսակցությունների հետ ՀՀ կառավարությունն ունի լավ հարաբերություններ.

«Սփյուռքի կառույցների, ավանդական կուսակցությունների հետ մենք խնդիր ունենք շատ լավ ու ջերմ հարաբերություններ հաստատել եւ ունենք այդպիսի վերաբերմունք։ Շատ լավ եմ վերաբերվում մեր 3 ավանդական կուսակցությունների ղեկավար մարմիններին, նրանց ներկայացուցիչներին, շատ ջերմ ու եղբայրական վերաբերմունք ունեմ նրանց նկատմամբ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ