News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 23
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Մենք այսօր մեծ հայրենադարձության մասին ենք խոսում։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ հայտարարվել է, որ մինչև 2050 թվականը պետք է կտրուկ աճի Հայաստանի բնակչության թիվը՝ 5 միլիոնի հասնելով, պետական կառույցները արդյոք պատրաստվո՞ւմ են օգնել օտարերկրացիներին՝ ֆիլիպինցիներին, հնդիկներին, ռումինացիներին և մյուս ցանկացողներին դառնալ ՀՀ քաղաքացի և տեղափոխվել Հայաստան։

«Այսօր հայ ժողովուրդը 10 միլիոնանոց սփյուռք ունի աշխարհում, էդ 10 միլիոնից առնվազն 3 միլիոնը 1990 թվականից հետո արտագաղթածներն են կամ նրանց ուղղակի ժառանգները։ Մենք այսօր մեծ հայրենադարձության մասին ենք խոսում, դա է մեր հիմնական պլանը։ Բայց մենք չենք էլ մտածում, որ Հայաստանում ոչ մի օտարերկրացի չպիտի ապրի, ամենևին։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային էթնիկական պատկերում տեսանելի և էական փոփոխություններ պետք է տեղի չունենան, մեր պատկերացումներով»,-նշեց նա։

Փաշինյանը շեշտեց ՝ աշխարհի աշխատաշուկայում հեղափոխական փոփոխություններ․ «Դա նշանակում է, որ Հայաստանում և տեղացիների թիվը պետք է աճի․․․ Հայաստանի Հանրապետությունում միայն հայեր չեն ապրում, ազգային փոքրամասնություններ կան, եզդիներ կան, ասորիներ կան, ռուսներ կան, քրդեր կան և մենք ամեն ինչ կանենք, որ ազգային փոքրամասնությունների բնականոն զարգացման համար ստեղծվեն բոլոր պայմանները, բայց մեկը մյուսի հաշվին չի կարող լինել։ Մյուս կողմից ես շատ ուրախությամբ եմ արձանագրում, որ բազմաթիվ մարդիկ գալիս են հայաստանում աշխատելու։ Դա լավ է, որովհետև իր հետ բերում է նոր կուլտուրա, նոր գիտելիք, նոր ձևեր։ Աշխարհի աշխատաշուկայում հեղափոխական փոփոխություններ, այսինքն այնպիսի երևույթ է ի հայտ եկել, որը կոչվում ֆրիլանսեր։ Այսինքն մարդն աշխատում է որևէ տեղ, բայց ինքն անընդհատ ճամփորդում է, մենք ուզում ենք Հայաստանում այնպիսի փոփոխություններ մտցնել, որ ֆրիլանսերների համար Հայաստանը և գրավիչ տեղ լինի, գան մի 2 ամիս ապրեն, աշխատեն»։

Տպել