News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրության գլխավոր թշնամին Թուրքիան է: Այդ մասին հունվարի 25-ին «Կյանքի իրավունք. Ղարաբաղ» իր գրքի շնորհանդեսին հայտարարել է ղարաբաղյան պատերազմի մասնակից Արթուր Ալեքսանյանը, որն ավելի հայտնի է որպես Ամարասի Արթուր:

Նրա խոսքով՝ աշխարհում չկա գեթ մեկ հակամարտություն, որում Թուրքիան ներգրավված չէ: «Ես միշտ ասել եմ, որ մեր գխավոր թշնամին ոչ թե Ադրբեջանն է, այլ Թուրքիան, որը ղեկավարվում է միայն մեկ գաղափարախոսությամբ՝ Թուրանի ստեղծմամբ, որը կձգվեր մինչեւ Սիբիր»,-նշել է նա: Ալեքսանյանը հավելել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ստեղծեն հատուկ ստորաբաժանում, որը կզբաղվի վերլուծությամբ եւ Թուրքիայի կողմից սպառնալիքները կանխարգելելու հարցերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ