News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Համացանցում հայտնվել է լուսանկար, որում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հայրենի գյուղում փայտ է կտրում։ Լուսանկարը հրապարակել է երկրի ղեկավարին մոտ կանգնած «12։30» Telegram-ալիքը։

«Լուսանկարն արվել է գյուղի հենց կենտրոնում, տեղի բնակիչները այնտեղ կարող էին գտնվել, բնականաբար»,- ասվում է լուսանկարի գրառման մեջ։

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ Լուկաշենկոյին տեսել են գերազմանատանը։ նա այցելել է մոր եւ զոքանչի գերեզմաններին, որոնք մահացել են համապատասխանաբար 2015 եւ 2019 թվականներին։

Լուկաշենկոյի փոքր հայրենիքը Բելառուսի Մոգիլյովի շրջանի Ալեքսանդրիա գյուղատնտեսական ավանն է։ 2018թ․ նրան այնտեղ հյուր էր գնացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որին Լուկաշենկոն ցույց էր տվել իր տունը եւ կարկանդակներ ու դրանիկներ հյուրասիրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ