News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


2018 թվականի մայիսից սկսած՝Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին այն մասին, որ Հրայր Թովմասյանը նշում է՝ ինքը նախազգուշացումներ է ստացել, որ եթե հրաժարական չտա, քրեական հետապնդում կսկսվի իր դեմ:

«2018-ի մայիսից սկսած՝ սկզբում ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ որքանով ես եմ Սահմանադրության այս տեքստի հեղինակն է, կարող է պատմել բոլոր խութերի մասին, և մենք միասին կարող ենք անել չգիտեմ ինչ-ինչեր: Եվ նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց՝  ՍԴ-ն օկուպացվել է մի անձի և մի խմբի կողմից․ «ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ ՍԴ նախագահին պետք է ընտրի ՍԴ-ն՝ իր կազմից, բայց այսօր մենք ունենք ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ, և հիմա պարզվեց, որ ՍԴ նախագահ, ըստ պաշոնապես առաջադրված մեղադրանքի, ընտրվել է պաշտոնական կեղծիքի արդյունքում։ Մենք չենք կարող ասել, որ մի թեթև կեղծիք են արել։ Տեղի է ունեցել պաշտոնական կեղծիք, ինչի հետևանքով ՍԴ-ն օկուպացվել է մի անձի և մի խմբի կողմից։ Եվ այդ խումբը հայաստանի նախկին կոռումպացված իշխանությունն է։ Ձեր կարծիքով մենք անտարբեր դիտարդի կարգավիճակով պետք է հետևենք։ Ինչ պետք է, այն էլ անելու ենք»։ 

Վարչապետը հարց է բարձարցնում՝ հանուն ինչի՞ դեմ պայքարի են ՍԴ դատավորները հերոս, ինչպես Հրայր Թովմասյանն է  նրանց անվանում․ «ՍԴ գործող նախագահը ՍԴ դատավորների մասին խոսելով ասում է՝ «նրանք հերոս մարդիկ են»։ Դուխ ա տալիս էլի։ Ոզում եմ հասկանամ՝ հանուն ինչի՞ դեմ պայքարի են նրանք հերոս։ Սեփական ժողովրդի դեմ պայքարի՞ հերոսներ։ Էդ ո՞ւմ դեմ է պայքարում ՍԴ-ն,  հանուն Հայաստանում իրավական-ժողովրդավարական պետությա՞ն։ Լո՞ւրջ։ Բա 2013 թվականի նախագահական ընտրություննե՞րը, բա՞ ՀՀ բոլոր ժամանակների կեղծված խորհրդարանական ընտրությունները, բա 1996 և 1998 թվականի կեղծված նախագահական ընտրություննե՞րը, բա՞ 2003 և 2008 թվականի կեղծված նախագահական ընտրություննե՞րը։ Հանուն ընտրակեղծքիների մղվող պայքարի հերոսի կոչո՞ւմ է շնորհում ՍԴ նախագահը։

Մենք ասում ենք՝ ՍԴ հարգելի՛ անդամներ, խնդրում ենք Ձեզ, մի՛ պայքարեք սեփական ժողովրդի, սեփական երկրի և նրա ապագայի դեմ։ Մի՛ դարձեք հիբրիդային հեղաշրջման երազանքով ապրող ներքին և արտաքին ուժերի ֆորպոստ։ Ընդամենը սա ենք ասում։ Հիմա այս փուլում այդպիսի խնդրանքով դիմել ենք ՍԴ հարգելի անդամներին։ Հարուցված է քրեական գործ՝ ՍԴ նախագահի պաշտոնն օկուպացնելու դեպքի առիթով»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ