News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.42
EUR
517.55
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Ժամը 14:31-ին փրկարարները հանդիպել են արշավախմբի անդամներին, ժամը 16:45-ի սահմաններում փրկարարները ՌԴ քաղաքացի Իգոր Ի.-ին (ծնված 1989 թ.) թրթուրավոր ամենագնացով հասցրել են Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ վերջինիս ցուցաբերվել է համապատասխան օգնություն: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Արշավախմբի մյուս անդամները շարունակել են ճանապարհը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 25-ին, ժամը 05:20-ին որոնողական աշխատանքների են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը:

Ժամը 11:30-ի սահմաններում փրկարարները մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են արշավախմբի անդամներին:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին, ժամը 08:28-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ արևելք ընկած հատվածում գտնվող արշավախմբին (բաղկացած է Ռուսաստանի Դաշնության 6 քաղաքացուց, որոնցից մեկի ինքնազգացողությունը վատացել է) անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ