News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտպանների թիմը սկսել է Սենատում փաստարկներ ներկայացնել ամերիկյան առաջնորդի իմփիչմենթի գործընթացի շրջանակներում։ Նիստը հեռարձակվում է վերին պալատի կայքում։ Պաշտպանության ներկայացուցիչներին երեք աշխատանքային օրվա ընթացքում 24 ժամ է տրվում իրենց դիրքորոշումները ներկայացնելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ընդ որում, իրավաբանները երկուշաբթի, հունվարի 27-ին, կներկայացնեն իրենց փաստարկների հիմնական մասը։ Սենատը լույս չորեքշաբթի գիշերը հավանության է արժանացրել այն բանաձեւը, որը թույլ է տալիս օրենսդիր մարմնի վերին պալատին ինփիչմենթի գործընթացն արագացված ռեժիմով անցկացնել։ Ուրբաթ օրը մեղադրական կողմն ավարտել է իր փաստարկները ներկայացնելը։

Ինչպես շաբաթօրյա նիստում հայտարարել է նախագահի պաշտպանների թիմի ղեկավար, Սպիտակ տան իրավաբան Փեթ Սիպոլոունին, իմփիչմենթի կողմնակիցները համոզիչ ապացույցներ չեն ներկայացրել։ «Նախագահը ոչ մի սխալ բան չի արել։ Մենք կտանք ձեզ ապացույցներ, որոնք նրանք (Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները) չեն ներկայացրել»,- ասել է նա։

Կողմերի փաստարկները ներկայացվելուց հետո 16 ժամ կտրվի, որպեսզի մեղադրողները եւ պաշտպանները պատասխանեն սենատորների հարցերին։ Այս գործընթացը սահմանափակված չէ աշխատանքային օրերի քանակով։ Դրանից հետո տեղի կունենան չորս ժամանոց քննարկումներ, որոնց նպատակը որոշելն է, թե արդյոք կարիք կա՞ կանչել վկաների կամ պահանջել որեւէ լրացուցիչ փաստաթուղթ։ Եթե դրանց կարիքը չլինի, Սենատը կքվեարկի մեղադրանքի երկու հոդվածներից յուրաքանչյուրի համար՝ իշխանության չարաշահում եւ Կոնգրեսի հետաքննությանը խոչընդոտում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ