News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունվարի 25-ին, ժամը 13:38-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան սահել և հայտնվել է Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին գտնվող Ազատի ջրամբարը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ջրամբարից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Թ., ծնված 1953 թ.):

Տպել
Ամենաշատ