News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 20:30-ի սահմաններում, Բուրաստան գյուղի բնակիչ, 36-ամյա Գևորգ Հայրապետյանը, իր վարած Opel Astra մակնիշի 77 OO 772 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի 23 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բաժանարար արգելապատնեշին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անդրանիկ Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գագիկ Բարսեղյանի գլխավորությամբ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան):

Տպել
Ամենաշատ