News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 21
USD
478.37
EUR
516.69
RUB
7.5
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Կիրակի Չինաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը գերազանցել է 2002-ը: Չինաստանի շրջանների առողջապահության եւ հիգիենայի հարցերով հանձնաժողովների հրապարակած հաղորդագրություններից պարզ է դառնում, որ այդ վիրուսի հետեւանքով զոհերի թիվը դեռեւս 56 է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Չինաստանի իշխանությունները հայտնել էին 1975 վարակվածների մասին:

Կորոնավիրուսով վարակը կասկածվում է շուրջ 2.7 հազար մարդու շրջանում, սակայն նրանց ախտորոշումը դեռեւս հաստատված չէ: Վարակների կեսից ավելին (1052) հայտնաբերվել է Հուբեյ նահանգում, որը համարվում էր հիվանդության տարածման սկզբանական օջախը: Այնուհետեւ երկրորդ ցուցանիշը գրանցվել է Չժեցզյան նահանգում (104 դեպք), Գուանդունում (98) եւ Հենանում (83): Նոր տիպի թոքաբորբով վարակվելու դեպքեր գրանցվել են երկրի գրեթե բոլոր շրջաններում, այդ թվում՝ Պեկինում (51) եւ Շանհայում (40):

Ինչպես հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն, կիրակի ԱՄՆ-ը կազմակերպելու է ԱՄՆ-ի քաղաքացիներին եւ ամերիկացի դիվանագետներին Ուհանից դուրս բերելու չորրորդ թռիչքը: «Գոլոս Ամերիկի»-ի զրուցակիցը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի քաղաքացիների դուրս բերումը նահանգից թելադրած է նրանց առողջության եւ անվտանգության մասին մտահոգությամբ, խոսքը վերաբերում է նաեւ Ուհանում ԱՄՆ-ի Գլխավոր հյուպատոսության աշխատակիցներին:

Ուհանում տարհանման կապակցությամբ հյուպատոսության գործառույթները կփոխանցվեն Պեկինում, Չենդուում, Գուանչժոում, Շանհայում եւ Շենյանում տեղակայված ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելություններին:

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը մեկնաբանել է կորոնավիրուսի հետեւանքով մահացության աճի մասին հաղորդագրությունը՝ հայտարարելով, որ Չինաստանը բախվել է «ծանր իրավիճակի հետ»:

Չինաստանի իշխանությունները հայտարարել են տրանսպորտային փոխադրումների կանոնների խստացման մասին հիվանդությունը կրողների աճի կապակցությամբ: Uber-ի չինական տարբերակը՝ «Դիդի Չուսին» տրանսպորտային ընկերությունը հայտարարել է կիրակիից սկսած Պեկինից միջազգային ուղեւորությունները դադարեցնելու մասին: Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները դադարեցրել են մայրաքաղաքային նահանգի ներսում ավտոբուսների երթեւեկությունը:

CCTV պետական հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով զբոսաշրջության ոլորտի չինական ասոցիացիային, հայտարարել է Չինաստանի ներսում եւ միջազգային ուղղություններով խմբային տուրիզմը դադարեցնելու մասին: Արգելքը կգործի երկուշաբթվանից:

Ուհանի իշխանությունները հայտարարել են քաղաքի կենտրոնում մասնավոր ավտոմոբիլային շարժման ամբողջական արգելքի մասին՝ սկսած կիրակիից, ինչը էլ ավելի է պարալիզացնում 11-միլիոնանոց քաղաքի կյանքը, որը գտնվում է կարանտինի մեջ հինգշաբթի օրվանից: Ուհանի օդանավակայանում չեղարկվել են գրեթե բոլոր թռիչքները, քաղաքի սահմանային անցակետերում տեղադրված են պահակակետեր:

Հուբեյի իշխանությունները, որտեղ գտնվում է Ուհանը, գրեթե ամբողջովին արգելել են տրանսպորտի շարժը: Շրջանում ապրում է 59 մլն մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ