News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Boeing ամերիկյան կորպորացիան անցկացրել է իր նոր 777X լայնաֆյուզելաժային ինքնաթիռի առաջին փորձնական թռիչքը: Օդանավը թռել է Վաշինգտոն նահանգի Էվերեթ քաղաքի օդանավակայանից եւ չորս ժամ անց վայէջք կատարել Սիեթլում, որտեղ գտնվում է կորպորացիայի գործարաններից մեկը:

Boeing 777X-ի առաջին թռիչքը մի քանի անգամ հետաձգվել է սկզբում շարժիչի խնդրով պայմանավորված, իսկ վերջին օրերին եղանակային վատ պայմանների պատճառով, հաղորդում է BBC-ն:

Boeing 777X-ը Boeing 777 ինքնաթիռների ընտանիքի երկու շարժիչ ունեցող հեռամայրուղային շայնաֆյուզելաժային սերիայի վերջին ինքնաթիռն է: Ընկերության տվյալներով՝ դա ամենամեծ եւ խնայող երկշարժիչանի ինքնաթիռն է աշխարհում:

Վերջին տարվա ընթացքում Boeing կորպորացիան բախվել է մեծ դժվարությունների հետ: 737 Max ընտանիքի օդանավերի թռիչքները դադարեցվել էին երկու ավիավթարների պատճառով, որոնք խլել էին ավելի քան 300 մարդու կյանք:

Հունվարի կեսերին ընկերությունը հայտնաբերել էր 737 Max ինքնաթիռների ծրագրային ապահովման մեջ այլ թերություններ, որոնց մասին ավելի վաղ ոչինչ հայտնի չէր: Դա կարող է հանգեցնել նրան, որ օդանավերի թռիչքները չեն վերականգնվի մոտ ապագայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ