News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արեւելքում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 31-ի: Այդ մասին ասվում է Թուրքիայի կառավորության կից Արտակարգ իրավիճակների հետեւանքները վերացնելու եւ կանխելու վարչության (AFAD) հաղորդագրության մեջ:

Անադոլուի հաղորդմամբ՝ փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 45 մարդու, որոնք ողջ էին:

Համաձայն վարչության տեղեկատվության՝ բուժօգնության համար դիմել է ընդհանուր առմամբ 1547 մարդ:

Ավերվել է 76 շենք, 643 շինություն լուրջ վնաս է ստացել: 425 շինություն ստացել է թեթեւ եւ միջին ծանրության վնաս:

Երկրաշարժից հետո գրանցվել է 599 հետցնցում:

Թուրքիայի արեւելքում հունվարի 24-ին՝ տեղական ժամանակով 20:55-ին գրանցվել է 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Էլյազիգ նահանգի Սիբրիջե քաղաքում: Թուրքիայի կառավորության կից Արտակարգ իրավիճակների հետեւանքները վերացնելու եւ կանխելու վարչության (AFAD) տվյալներով՝ երկրաշարժից հետո գրանցվել 4.0 եւ բարձր մագնիտուդ ուժգնությամբ է 228 հետցնցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ