News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք ունեն գերժամանակակից ենթակառուցվածք եւ հիպերմիացված ծառայություններ, իրենցից ներկայացնում են զարգացող տեխնոլոգիական գերտերություն, սակայն հաղորդագրությունները փոխանակելու համար հանրահայտ հավելվածի շուրջ սկանդալը դուրս է բերել Համացանցում վերհսկողության կոշտ միջոցներ, հաղորդում է AFP-ը:

Նավթով հարուստ երկիրը ներդրել է միլիարդներ նոր տեխնոլոգիաների եւ արհեստական ինտելեկտի մեջ ինտելեկտուալ ծառայություններ մատուցելու նպատակով նախատիպ դառնալու համար իր Vision 2021 ծրագիրը զարգացնելու շրջանակում:

Եւ չնայած ավելի քան 9 միլիոն օտարերկրացիները կազմում են բնակչության 90 տոկոսը, մտերիմների հետ WhatsApp-ով կամ Skype-ով կապ հաստատելը հեշտ չէ:

«Իմ ընտանիքնի հետ WhatsApp-ի միջոցով խոսելու համար ես ձեռք եմ բերում քարտ ամեն ամիս»,-ասել է  AFP-ի պակիստանցի աշխատակիցներից մեկը:

Շատերը գերադասում են օգտվել ToTok-ից, որը շատ տարածված է Էմիրություններում եւ Մերձավոր Արեւելքում 2019 թվականին հայտնվելուց հետո:

Այդուհանդերձ, դեկտեմբերին The New York Times-ը մեղադրել էր ԱՄԷ-ին ToTok-ը լրտեսության նպատակով օգտագործելու համար, ինչը դրդել էր Google-ին եւ Apple-ին հեռացնել հավելվածը առցանց շուկաներից:

Հայտարարության մեջ նշված էր, որ ToTok-ը թույլ է տվել Էմիրատների կառավարությանը հետեւել հեռախոսազրույցներին, հավելվածն իրենց հեռախոսներում տեղադրած մարդկանց տեղաշարժին եւ այլ տվյալներին:

Google Play-ը կրկին հասանելի էր դարձրել այն հունվարին՝ համալրելով իր թարմացումների սերիան, սակայն այդ դեռեւս անհասանելի է Apple Store-ում:

Փորձագետ Բիլ Մարչաքի խոսքով՝ ԱՄԷ-ն, հնարավոր է, շարժվում է դեպի թվային ավտոմատացման «չինական մոդելը»՝ ձգտելով դառնալ տեխնոլոգիաների հզոր աղբյուր, սակայն նաեւ օգտագործելով այդ կարգավիճակը որպես վերահսկողության եւ հետեւելու գործիք:

«Հետաքրքիր կլինի, թե ինչպես այդ հանրային ֆիասկոն կազդի ԱՄԷ-ի՝ որպես ապագայում տեխնոլոգիական կենտրոնի զարգացման վրա»,-ասել է նա: Մարդիկ «հավանաբար դժվարությամբ կվստահեն ցանկացած տեխնոլոգիական հարթակի, որը դուրս է գալիս ԱՄԷ-ից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ