News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի մարդուց մարդ փոխանցվելու ունակությունն ամրապնդվել է, ինչի արդյունքում համաճարակաբանական իրավիճակն անցել է նոր, ավելի բարդ փուլ: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի Առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի ղեկավար Մա Սյաովեյը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Վիրուսն ացնել է մարդկանց վայրի բնությունից եւ սկսել է ադապտացվել մարդու օրգանիզմում գոյատեւմանը, ինչից հետո հասել է փուլի, երբ սկսել է փոխանցվել մարդուց մարդու»,-ասել է նա: «Կարծես մարդուց մարդուն վիրուսը փոխանցվելու ունակությունն ամրապնդվել է: Մասնագետները գտնում են, որ համաճարակն այժմ գտնվում է համեմատաբար լուրջ եւ բարդ փուլում»,-ընդգծել է հանձնաժողովի ղեկավարը:

Նա նշել է, որ Չինաստանը դեռեւս չի կարող պարզել կորոնավիրուսի առաջացման աղբյուրը եւ այն, թե որքանով վտանգավոր կարող է լինել կորոնավիրուսի մուտացիան: Սյաովեյը չի բացառել, որ Չինաստանում վարակվածների թիվը կարող է աճել:

Վերջին պաշտոնական տվյալներով՝ միայն Չինաստանում հայտնի է 1975 վարակվածի մասին, որոնցից 56-ը մահացել է: Վարակի դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում եւ Մալազիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ