News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեկվա ասուլիսի ընթացքում, սակայն, անմեղության կանխավարկածը որպես հասկացություն ուղղակի բնաջնջվեց ու պախարակվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«2014թ. կարծեմ սեպտեմբերին ԱՄՆ-ում խոսքի ընթացքում Սերժ Սարգսյանը խախտել էր Շանթ Հարությունյանի անմեղության կանխավարկածը` նրա գործողությունները որակելով իբրև խուլիգանություն։

Անմիջապես հայաստանյան իրավապաշտպանները նշանառության տակ վերցրին տեղի ունեցածն (օդում կախված լուրերի համաձայն նրանց շրջանում եղել են նաև ինքնահրկիզման դեպքեր) ու այնքան «տանջեցին» այդ հարցը, որ Ս.Սարգսյանն այլևս կարծես թե նման որակումներում սկսեց զգույշ լինել։

Երեկվա ասուլիսի ընթացքում, սակայն, անմեղության կանխավարկածը որպես հասկացություն ուղղակի բնաջնջվեց ու պախարակվեց... իսկ տեղի ունեցածի մասին էլի կխոսի միայն Ավետիք Իշխանյանը։

Հիմա այսքանն ինչու գրեցի, հարգելիներս, սա է այն ամենը, ինչ հարկավոր է իմանալ սորոսականների (այս բառն առաջին անգամ երեկ եմ գործածել, դե մի բան որ հանկարծ արգելվում է, ես չեմ կարողանում դա չանել), նրանց դավանած «արժեքների» ու «սկզբունքների» մասին»,-նշել է նա։

Տպել
Ամենաշատ